Յունայթեդը բանակցություններ է սկսել Լայպցիգի ֆուտբոլիստի համար

«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Ամադու Այդարան կարող է հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդում» :

Ակումբները քննարկում են 23-ամյա կիսապաշտպանի հնարավոր տեղափոխությունը, բանակցությունները վաղ փուլում են։

Մալիացին խաղում է «Լայպցիգում» 2019 թվականից, մինչ այդ նա խաղում էր «Զալցբուրգում» 2016 թվականից: Այս երկու ակումբներն էլ Red Bull-ի համակարգում են։

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը նախկինում մարզել է «Լայպցիգը», իսկ ավելի ուշ աշխատել է Red Bull-ում, որպես սպորտի և ֆուտբոլի զարգացման ղեկավար։

Այդարան այս մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում մասնակցել է 18 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ: