Մոուրինյո. Այդ հարցի պատասխանը ես էլ չգիտեմ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Ա Սերիայի «Կալյարիի» հետ հանդիպումը (1:0).

«Ինչո՞ւ «Ռոման» չի կարողանում ավելի վաղ որոշել հանդիպման ճակատագիրը: Լավ հարց է. Պատասխանը ես էլ չունեմ (ծիծաղում է):

Մենք գերկարևոր հաղթանակ տարանք: Լիովին վերահսկում էինք խաղը, սակայն հանդիպումը կարող էր ավարտվել 1:1 հաշվով։ Պատրիսիոն հիանալի սեյվ կատարեց Պեդրոյի հարվածից հետո։

Բայց եթե այդ գնդակը բաց թողնեինք, դա բացարձակապես չէր բխի տրամաբանությունից։ Կարող էր լինել 4:0 կամ 5:0: Այդ պատճառով ես անընդհատ ճնշում էի զգում։ Երբ դու այսքան լավ ես խաղում, մարզիչը սովորաբար ճնշում չի զգում, բայց ես դա զգացի մինչև հանդիպման վերջը», պորտուգալացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն ։