Մարսելինո. Մեր դարպասին չպետք է 11 մետրանոց հարված նշանակվեր

«Աթլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը:

Մրցավար Սեզար Սոտո Գրադոն, դիտելով պահի կրկնությունը, 11 մետրանոց նշանակեց «Աթլետիկի» դարպասին` Յերայ Ալվարեսի ձեռքով խաղի պատճառով։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման անվրեպ իրացրեց 11 մետրանոցը և գրավեց դարպասը։

«Պետք է ասեմ, որ 11 մետրանոց չկար, երբ «Ռեալը» կրկնապատկեց հաշիվը: Մրվացարը՞: Նա էր նշանակված, որպես խաղը սպասարկող: Այնպես որ, ես ոչինչ չեմ կարող ասել:

Մենք պետք է ավելի շատ անհանգստացնեինք «Ռեալին» իրենց տուգանային հրապարակում: Տխուր ենք, այլ կերպ լինել չի կարող, բայց հիասթափված չենք», իսպանացու խոսքերն է մեջբերում  El Chiringuito։