Չավին Դեմբելեին ասել է, որ նա այնքան չի խաղա, քանի դեռ չի համաձայնել երկարաձգել պայմանագիրը Բարսելոնայի հետ

«Բարսելոնան» ճնշում է գործադրում հարձակվող Ուսման Դեմբելեի վրա՝ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու կապակցությամբ, հայտնում է Foot Mercato-ն:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը հոգնել է սպասել ֆրանսիացու պատասխանին՝ դեկտեմբերի վերջին արված պայմանագրի առաջարկին։

Նրան առաջարկում են տարեկան 20-25 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ֆուտբոլիստի գործակալ Մուսա Սիսոկոն ակումբի ղեկավարության հետ վերջերս կայացած հանդիպմանն ասել է, որ Ուսմանը ցանկանում է տարեկան առնվազն 40 միլիոն եվրո ստանալ։ Սա անհնարին գումար է «Բարսելոնայի» համար։

Այդ հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Չավին խոսել է Դեմբելեի հետ։ Նշվում է, որ 41-ամյա մասնագետն անընդհատ բարձրացրել է ձայնը ֆուտբոլիստի վրա։ Չավին Ուսմանին ասել է, որ այլևս չի խաղա թիմում, քանի դեռ չի համաձայնել երկարաձգել պայմանագիրը:

Նշվում է, որ Դեմբելեն չի պատրաստվում զիջումների գնալ։ Նա կամ իր սեփական պայմաններով կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ, կամ ամռանը կհեռանա թիմից անվճար։