Քրիս Վուդ. Չէի մտածում, որ ինձ համար որևէ մեկն այդքան գումար կվճարի

«Նյուքասլի» նորեկ Քրիս Վուդը մեկնաբանել է այն փաստը, որ իրեն ձեռք բերելու համար 25 միլիոն ֆունտ են վճարել:

30-ամյա նորզելանդացուն ձեռք բերելու համար «Նյուքասլն» ակտիվացրել է հրաժարագնի կետը, որը գրված է եղել հարձակվողի պայմանագրում՝ «Բարնլիի» հետ։

«Ես գիտեի, որ նման գումար է նախատեսված պայմանագրով, բայց չէի կարծում, որ ինչ-որ մեկը երբևէ կակտիվացնի այդ կետը։ Բայց երբեմն ֆուտբոլն այդպես է լինում… Երբեք չգիտես, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Վեց ամիս անց դուք կարող եք հետ նայել և ասել. «Դա հիանալի բան էր»:

Պատրանքներ չունեմ, հասկանում եմ, որ «Նյուքասլն» ինձ համար մեծ մարտահրավեր է լինելու, բայց գիտեմ, որ մեր համագործակցությունը լավ ներուժ ունի։ Ես գիտեմ, որ մեծության կամ մեծ հաջողության հասնելու համար, հարակվոր է դուրս գալ հարմարվետ գոտուց և պայքարել:

Ես մտածում եմ միայն «Նյուքասլի» հետ Պրեմիեր լիգայում մնալու մասին: Կարծում եմ, որ մենք բավականաչափ վարպետություն ունենք, բայց ժամանակն է սկսել դա ցույց տալ խաղադաշտում և որքան հնարավոր է շուտ ստանալ դրական արդյունքներ», Վուդի խոսքերն է փոխանցում The Guardian-ը ։

Այս մրցաշրջանում հարձակվողը 17 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։