📸 NBA-ն արգելել է Սակրամենտոյին ծաղրել այլ թիմերի խաղացողներին

NBA-ն արգելել է «Սակրամենտոյին» ծաղրել այլ թիմերի խաղացողներին «Լեյքերսի» խաղարկող Ռասել Ուեստբրուկի հետ տեղի ունեցած միջադեպից հետո:

Չորեքշաբթի օրը Ուեսթբրուկը կարողացել էր 14-ից նետումից ընդամենը 2-ը հաջող իրացնել «թագավորների» դեմ խաղում: Ռասելի վրիպումներից հետո ասպարեզում միացվել է «Cold as Ice» երգը։

Հանդիպման վերջում ցուցատախտակին հայտնվել է Ուեստբրուկի պատկերը, ով արժանացել է «Ice Cold Player of the Game» կոչմանը։ Որպես վատագույւն խաղացող հանդիպման: Լիգան կապ է հաստատել Սակրամենտոյի հետ և հայտնել, որ այսուհետ խաղերի կազմակերպիչներին արգելվում է ցուցադրել նման գրաֆիկա: