Ստեֆ Կարին շարունակում է գլխավորել NBA-ի Բոլոր աստղերի խաղի քվեարկությունը, Լեբրոնը՝ երկրորդն է

2 շաբաթ է ինչ մեկնարկել է NBA-ի բոլոր աստղերի խաղի մեկնարկային հնգյակների ընտրության քվեարկությունը: «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆ Կարին շարունակում է մնալ առաջին տեղում:

Կարին ունի 4,463,426 ձայն։ «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ հաղթելով «Բրուքլինի» հարձակվող Կևին Դյուրանտին:

Նաև մեկ շաբաթ առաջվա արդյունքների համեմատությամբ երկու փոփոխություն է տեղի ունեցել Արևմտյան կոնֆերենցիայի լավագույն հնգյակում։ Էնդրյու Ուիգինսը (Գոլդեն Սթեյթ) առաջին գծի խաղացողների շարքում երրորդ տեղից հեռացրել է Փոլ Ջորջին, իսկ «Մեմֆիսի» առաջատար ՋԱ Մորանտն այն բանից հետո, երբ երկու անընդմեջ շաբաթվա ստացավ լավագույն խաղացողի մրցանակը հաղթում է Լուկա Դոնչիչին և դուրս է եկել պաշտպանների շարքում 2-րդ հորիզոնական:

Եթե ​​քվեարկությունն ավարտվեր հենց հիմա, ապա հնգյակները կունենային այսպիսի տեսք.

Արևմուտք՝ Նիկոլա Յոկիչ, Լեբրոն Ջեյմս, Էնդրյու Ուիգինս, Ստեֆ Կարի, Ջա Մորանտ

Արևելք՝ Ջոել Էմբիդ, Կևին Դյուրանտ, Յանիս Անտետոկունմպո, Դեմար Դերոզան, Թրեյ Յանգ: