Գյունդոգանը նշել է այս պահին աշխարհի 3 լավագույն ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը Twitter-ում երկրպագուների հետ շփվելու ընթացքում պատասխանել է այս պահին երեք լավագույն խաղացողների հարցին։

«Լևանդովսկի, Սալահ, Բենզեմա»,- գրել է կիսապաշտպանը։

Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում 20 խաղում հեղինակել է 16 գոլ։

Բենզեման այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 20 խաղում 17 անգամ է գրավել մրցակիցների դարպասը։