Էվերտոնի նորեկը վերցրել է 34 համարը ի պատիվ իր նախկին խաղընկերոջ

«Էվերտոնը» հայտարարել է «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Անվար Էլ -Ղազիի հետ պայմանագիր կնքելու մասին։

26-ամյա հոլանդացին նոր թիմին միացել է վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։

Էլ Ղազին ընտրել է 34-րդ համարը՝ ի պատիվ «Այաքսի» նախկին կիսապաշտպան Աբդելհակ Նուրիի, ում հետ նախկինում հանդես է եկել ամստերդամյան ակումբում։

Հիշեցնենք՝ Նուրին, որը կորցրել էր գիտակցությունը «Վերդերի» հետ 2017 թվականի հուլիսին կայացած ընկերական խաղում, 3 տարի կոմայի մեջ է եղել ու դուրս է եկել դրա միջից 2020 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում Էլ -Ղազին Պրեմիեր լիգայում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։