Քո հայացքը Մանչեսթերում, դաջվել է մեր սրտերում. Միլանի երկրպագուներ

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Միլանն» ընդունել էր «Ջենոային»:

Տանտերերի երկրպագուները մի շարք պաստառներ էին նվիրել հյուրերի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյին, որը նախկինում հանդես է եկել «ռոսոներիների» կազմում։

Դրանցից ամենամեծի վրա գրված էր. «Սա երկար սիրո պատմություն է։ Այդ հայացքը Մանչեսթերում (2003թ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Յուվենտուսի» դեմ հաղթական 11 մետրանոցի ժամանակ) դաջվեց մեր սրտերում: Շևան հավերժ լեգենդ է:

Նաև հանդիպման մեկնարկից առաջ Սան Սիրոյում ներկաները երկար վանկարկում էին ուկրաինացու անունը։

Հանդիպումը ավարտվել է միլանցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով: