«Լացիոյի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին համեմատել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղը․
«Լուկակուին ավելի դժվար է կանգնեցնելը, քան Ռոնալդուին, քանի որ նա շատ ավելի ուժեղ է և չափերով մի փոքր ավելի մեծ է, քան պորտուգալացին։ Ռոնալդուին դասական հարձակվող է, այդ իսկ պատճառով նրա դեմ ավելի հեշտ է գործելը, քան Լուկակուի»,- Աչերբիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։;
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Բելգիա-Պորտուգալիա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 27-ին, Սևիլիայում։ Խաղի մեկնարկը 23։00-ին է։
Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: