Բարսելոնայի ֆուտբոլիստը հեռացավ ակումբից

Կատալոնական «Բարսելոնայի» և Ավստրիայի հավաքականի հարձակվող Յուսուֆ Դեմիրը, որի իրավունքները պատկանում են վիեննական «Ռապիդին», վերադարձել է իր ակումբ։

Ակումբը վաղաժամ խզել է երիտասարդ ֆուտբոլիստի վարձակալությունը և շնորհակալություն հայտնել թիմի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Ընթացիկ մրցաշրջանում Դեմիրը «Բարսելոնայի» կազմում 9 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։