📸 Յուվենտուսի երկրպագուները մահ են ցանկացել Անյելիին

«Յուվենտուսի» ուլտրասը «Ինտերի» հետ Իտալիայի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ «Սան Սիրոյում» ցուցադրել է պաստառ՝ ուղղված ակումբի նախագահ Անդրեա Անյելիին։

Առաջին խաղակեսի ընթացքում տրիբունաներում հայտնվել է պաստառ, որի վրա գրված է եղել՝ «Agnelli muori» («Անյելին կմահանա»):

Հիշեցնենք, որ 2019 թվականին ոստիկանությունը ձերբակալել էր «Յուվենտուսի» 12 երկրպագուի՝ տոմսերի վաճառքի հետ կապված փողերի լվացման, բռնության և շորթման կասկածանքով։ Հետաքննությունը սկսվել է մեկ տարի առաջ և կապված է ուլտրասի տոմսերի վաճառքին` մաֆիայի ենթադրյալ միջամտության հետ։

«Յուվենտուսը» հետաքննության ընթացքում համագործակցել է իշխանությունների հետ, և Անյելին խոստովանել է, որ երկրպագուները ճնշում են գործադրել ակումբի վրա։ Այդ ժամանակից ի վեր որոշ ուլտրաս խմբերի արգելվել է հայտնվել «Յուվենտուսի» տնային ասպարեզում:

Ինքը՝ Անյելին, հանդիպմանը չի եղել, քանի որ վարակված է կորոնավիրուսով։