Սևիլիան մերժել է Նյուքասլի նաև երկրորդ առաջարկը

«Սևիլիան» մերժել է «Նյուքասլի» երկրորդ առաջարկը կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսի համար, հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ 25 միլիոն եվրոյի առաջարկ է արվել «կաչաղակների» կողմից, սակայն «Սևիլիան» չի ցանկանում նահանջել Լա Լիգայի չեմպիոնական պայքարում, իսկ Կառլոսը առանցքային դեր ունի Լոպետեգիի թիմում:

Բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագրով` հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո:

Կարլոսը անդալուսյան թիմի կազմում` այս մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: