Վալվերդե. Բարսելոնան մնում է Բարսելոնա, չնայած ոչ միշտ են խաղերը նրանց օգտին դասավորվում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ամփոփել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումը։

«Մենք հիանալի աշխատանք կատարեցինք, ամբողջ թիմը հիանալի խաղաց: Շատ գոհ եմ նման կարեւոր խաղում ինձ ընձեռված հնարավորությունից։

Ակնհայտ է, որ պետք է ավելի շատ հնարավորություններ օգտագործենք: Եթե այս խաղում այդպես անեինք, կարող էինք շատ ավելի վաղ հաղթել։

«Բարսելոնան» մնում է «Բարսելոնա», չնայած ոչ միշտ են խաղերը նրանց օգտին դասավորվում, Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca

Ուրուգվայցի ֆուտբոլիստը հանդիպման ավելացված ժամանակում խփել էր մադրիդցիների համար հաղթական 3-րդ գնդակը: