Ռեալը կլասիկոների պատմության մեջ 2-րդ անգամ գրանցեց նման արդյունք

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» 3:2 հաշվով

Սա պատմության մեջ երկրորդ դեպքն էր, երբ մադրիդյան ակումբը հինգ անգամ անընդմեջ հաղթում է կատալոնացիներին։

Այն առաջին անգամ տեղի է ունեցել 1962-ից 1965 թվականներին, երբ «Ռեալի» հաղթական շարքը «Բարսելոնայի» դեմ կազմել է 7 խաղ։

Վերջին անգամ «բլաուգրանային» հաջողվել է հաղթել 2019 թվականի մարտի 2-ին կայացած կլասիկոյում։

2022 թվականի մարտի 20-ին ակումբները կհանդիպեն Լա Լիգայի երկրորդ շրջանի ընթացքում։