Արտետա. Արսենալը պատմականորեն ուշադրություն է դարձնում լավագույն խաղացողների վրա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է տրանսֆերների մասին:

«Պատմականորեն այս ակումբը թիրախավորել է աշխարհի լավագույն խաղացողներին: Իսկ լավագույն խաղացողները միշտ դիտարկել են «Արսենալը», որպես լավագույն ակումբներից մեկը։Կարող եմ ասել, որ սա այսպես էլ կա: Ամեն բան կանենք, որ շարունակվի:

Իրավիճակը չի փոխվել: Սա մեծ առավելություն է մեզ համար: Մենք ամեն բան ունենք նրանց մեր կողմը գրավելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արտետան։