Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ ներառյալ Դե Խեան, մարզմանը 11-մետրանոցների վրա են աշխատել

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները մարզման ժամանակ աշխատել են 11-մետրանոց հարվածների վրա։ 11-մետրանոցների իրացման վրա աշխատել է ամբողջ թիմը, նույնիսկ Դավիդ դե Խեան և թիմի մյուս երկու դարպասապահները։

Դե Խեան, հիշեցնենք, Եվրոպա լիգայի եզրափակչի՝ «Վիլյառեալի» հետ խաղում, ՄՅՈՒ-ի կազմում վրիպել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի հավաքականն իր 101-ամյա պատմության մեջ առաջին անգամ չի կարողացել իրացնել 11-մետրանոցը 5 խաղ անընդմեջ։

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականը կմրցի Խորվաթիայի հետ։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում::