Լապորտա. Բարսելոնան կարող է հաղթել. Մեր ուժը տաղանդավոր երիտասարդներն են

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի խաղի սպասելիքներով։

«Սա առաջին անգամն է, որ կլասիկոն անցկացվում է Իսպանիայի սահմաններից դուրս, և մենք «Բարսելոնայից» հասել ենք այստեղ հաղթելու ցանկությամբ։

Մի քանի խաղացողներ ապաքինվել են վնասվածքներից, այսօր մենք հույս ենք դնելու այն խաղացողների վրա, ովքեր նախկինում չէին կարող խաղադաշտ դուրս գալ։

Իսկապես հույսեր ունենք այս խաղի հետ, մենք ունենք ուժ` շատ տաղանդավոր երիտասարդների տեսքով», «Բարսելոնայի» ղեկավարի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։