Բավարիան դեռևս չի բանակցում Լևանդովսկու պայմանագրի շուրջ

«Բավարիան» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Sport Bild-ը, մյունխենյան ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ և հետաքրքրություն հայտնել նորվեգացու նկատմամբ։

«Բավարիան» հասկանում է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ նոր պայմանագրի ստորագրումը խոչընդոտ կլինի Հոլանդի գործարքի համար, ինչի պատճառով ակումբը դեռևս չի բանակցել լեհ ֆուտբոլիստի գործոկալ Պինի Զահավիի հետ: Իրավիճակը մնում է անորոշ։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը դորտմունդցիների կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Մյունխենցիների կազմում անցկացրած 26 խաղում` Լևանդովսկին խփել է 31 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։