Աթլետիկոն որոշում է կայացրել Սուարեսի ապագայի վերաբերյալ

Հարձակվող Լուիս Սուարեսն այս ամառ կհեռանա «Ատլետիկոյից», հայտնում է El Partidazo de COPE-ն։

Մադրիդյան ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել ուրուգվայցուն, ուստի, ամենայն հավանականությամբ, նա ամռանը կլքի մադրիդյան ակումը ազատ գործակալի կարգավիճակով։

Հնարավոր է, որ ֆուտբոլիստը կարիերան շարունակի MLS-ում։ Նրա նոր ակումբը կարող դառնալ «Ինտեր Մայամին»։

Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում, որ  Ֆլորիդան ներկայացնող ակումբ կարող է տեղափողվել նաև Լիոնել Մեսսին։