Կյելինի. Ռոնալդուն քողարկում էր մեր խնդիրները

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին կիսվել է իր մտքերով, Իտալիայի Սուպերգավաթի, «Ինտերի» հետ խաղից առաջ:

Սպասու՞մ էիք, որ «Ինտերն» այսքան ուժեղ կլինի, և «Յուվեն» այսքան խնդիրներ կունենա:

-Հարցրեք Բաստոնիին, թե ինչ էի մտածում «Ինտերի» մասին հոկտեմբերին: Ես նրան ասացի, որ նրանք կարող են միայն իրենք իրենց պարտվել Ա Սերիան: Նրանք հիանալի կազմ ունեն, ուստի նրանց ելույթն ինձ չի զարմացնում:

Ռոնալդուի հեռանալը մեծ ազդեցություն ունեցավ մեզ վրա։ Երբեմն նա քողարկում էր մեր խնդիրները։ Նա անընդհատ գոլեր էր խփում, ուստի հեշտ էր անտեսել այն խնդիրները, որոնց բախվում են շատ ակումբներ:

Սպասում էի, որ դժվար տարի է լինելու: Սա նույն «Յուվենտուսն» է, ինչ նախորդ տարի, ավելացան միայն Լոկատելին ու Քինը, բայց Կրիշտիանուն հեռացավ։ Սակայն մենք գիտակցում ենք, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքների, եթե աշխատենք», թուրինյան ակումբի ավագի խոսքերն է հաղորդում Sport Mediaset-ը։

Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա հունվարի 12-ին, Երևանի ժամանակով` 00:00-ին