Եվրո-2020․ 1/8 եզրափակչի Շվեդիա-Ուկրաինա հանդիպումը կսպասարկի Դանիելե Օրսատոն

ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն մրցավարների անունները, որոնք կաշխատեն Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Շվեդիա-Ուկրաինա և Անգլիա-Գերմանիա խաղերում։ Երկու հանդիպումն էլ կկայանա հունիսի 29-ին։

Շվեդների և ուկրաինացիների միջև խաղը կսպասարկի իտալական մրցավարական բրիգադը՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ։ Նրա օգնականները կլինեն Ալեսանդրո Ջալատինին և Ֆաբյանո Պրետին։ VAR -ի համար պատասխանատու կլինի Մասիմիլիանո Իրատին, որին կօգնեն Մարկո Դի Բելոն, Ֆիլիպո Մելին և Պաուլո Վալերին։ Չորրորդ պաշտոնյան կլինի Դավիդե Մասսան։

Իսկ Անգլիայի և Գերմանիայի միջև հանդիպումը կսպասարկի Դանիի Մակկելիի գլխավորած մրցավարական բրիգադը Նիդերլանդներից։ Նրան կօգնեն Հեսել Ստեգստրան և Յան դե Վրիսը։ VAR -ի համար պատասխանատու կլինի Փոլ վան Բուկելը, նրան կօգնեն իր հայրենակից Քևին Բլոմը, ինչպես նաև իսպանացիներ Ինյիգո Պրիետոն և Ալեխանդրո Էրնանդեսը։ Չորրորդ պաշտոնյան կլինի սերբ Սրջան Յովանովիչը։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: