Հեմիլթոնը կարող է հեռանալ Ֆորմուլա 1-ից

Sky Sports-ի լրագրող Քրեյգ Սլեյթերը տեղեկացել է, որ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի ապագան դեռ հարցականի տակ է։

Իտալական մամուլը պնդում էր, որ Հեմիլթոնը թիմին հայտնել է Ֆորմուլա 1-ում մնալու իր մտադրության մասին, սակայն բրիտանական հրատարակությունը այլ տեղեկություններ ունի: Հեմիլթոնի որոշման վրա կազդի Աբու Դաբիի սկանդալային Գրան Պրիի հետաքննությունը։ «Մերսեդեսը» փորձեց վիճարկել Մաքս Ֆերստապենի չեմպիոնությունը, բայց ի վերջո մերժվեց նրանց բողոքարկումը: Այնուամենայնիվ, գերմանական թիմը հույս ունի, որ FIA-ն հետևություններ կանի՝ ապագայում նմանատիպ իրավիճակից խուսափելու համար։

«Բահրեյնում կայանալիք առաջին Գրան Պրիին մնացել է 69 օր, և դեռ պարզ չէ, թե արդյոք Լյուիս Հեմիլթոնը կմասնակցի մրցաշարին, թե ոչ: Եթե ​​խոսենք Հեմիլթոնի՝ Ֆորմուլա 1 վերադարձի և այն «հիասթափության» հաղթահարման մասին, որի մասին խոսեց նրա ղեկավար Տոտո Վոլֆը եզրափակիչ ԳրանՊրիից հետո, ապա FIA-ի բեռը հիմա` վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները հետաքննելն ու եզրակացություններ անելն է:

Ինչպես հասկացա, «Մերսեդեսը» շոշափելի հետևանքներ է ուզում։ Նրանք ինձ այսպես ասացին: Որքան երկար ամեն ինչ շարունակվի, այնքան ավելի վատ կլինի իրավիճակը` կապված Լյուիս Հեմիլթոնի մնալ-չմնալուհետ, և այդ մասին հայտնել է բարձրաստիճան աղբյուրը, որը թիմի ներսում է»,- ասել է լրագրողը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին Գրան-Պրիի, վերջին շրջանում Ֆերստապենը շրջանցեց Հեմիլթոնին և նվաճեց չեմպիոնի տիտղոսը, սակայն ըստ «Մերսեդեսի», անվտանգության մեքենան չպետք է հեռանար այդ շրջանում, ինչի հետևանքով Մաքսը իրավունք չէր ունենա վազանց կատարելու և չեմպիոնությանը կտիրեր Հեմիլթոնը: