Սալահ. «Ոսկե գնդակը՞». Երբեմն թվում է, որ դա քաղաքականություն է

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը խոսել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում անհատական ​​մրցանակներին։

«Նրանք ինձ իսկապես չեն անհանգստացնում: Ցանկանու՞մ եմ լինել լավագույնն աշխարհում: Օ, իհարկե: Չեմ կարող ստել՝ ասելով, որ չեմ մտածել այդ մասին։ Ոչ, ես մտածում եմ դրա մասին:

Ցանկանում եմ լինել աշխարհի լավագույն խաղացողը, բայց ես երջանիկ կլինեմ, եթե նույնիսկ չվերցնեմ «Ոսկե գնդակը»: Իմ կյանքում ամեն բան լավ է, ամեն ինչ կարգին է։ Երբեմն ինձ թվում է, որ այն պարզապես քաղաքականություն է։

Ցանկանում եմ նորից գնալ աշխարհի առաջնություն, ցանկանում եմ հաղթել Աֆրիկայի գավաթում», եգիպտացու խոսքերն է փոխանցում GQ-ն: