Անարդար արդյունք էր. Հիմա պետք է նրանց ցավ պատճառենք. Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է իր հիշողություններով Լա լիգայի 10-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ (1:2) հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել հոկտեմբերին` «Կամպ Նոու» մարզադաշտում։

«Անարդար արդյունք, նրանք չպետք է երեք միավորով լքեին «Կամպ Նոուն»: Դեստն ուներ հիանալի պահ, որը կարող էր փոխել խաղի ընթացքը: Նրանք գոլ խփեցին մեր դարպասին առաջին իսկ մոտեցմամբ։

Հետո մենք էմոցիոնալ առումով ավելի թույլ էինք, ավելի հեշտ էր մեզ վիրավորելը։ Փոխվել է ուժերի հարաբերակցությունը. Մենք հիշում ենք այդ խաղը և հույս ունենք, որ դրանից արդյունք քաղել»:

«Նրանք օգտագործում են նույն բազան, որը նախկինում նրանց բազմաթիվ հաջողություններ է բերել։ Կազեմիրոն, Կրոսն ու Մոդրիչը, ովքեր միմյանց շատ լավ են ճանաչում, խաղում են խաղադաշտի կենտրոնում։ Վերջին տարիներին նրանք շատ բարձր մակարդակով են խաղում։

Մադրիդի «Ռեալի» հարձակման գծում են Բենզեման և Վինիսիուսը, որոնք այս մրցաշրջանում հիանալի են հանդես գալիս: Դա վերաբերում է նաև նրանց խփած գոլերի քանակին և խաղի որակին: Այս թիմը իրեն լավէ զգում առանց գնդակի: Նրանք հիմնվում են Վինիսիուսի արագության կամ կիսապաշտպանության վրա, որը պարզապես գնդակը տալիս է Բենզեմային։

Սա նույն բազան է, ինչ մի քանի տարի առաջ։ Մենք լավ գիտենք «Ռեալին» և հասկանում ենք, որ նրանք բարձր մակարդակ ունեն, բայց կարող ենք ցավ պատճառել նրանց»,Պիկեի խոսքերն է փոխացնում AS-ը։