Բեյլը հայտնել է, որ կշարունակի հանդես գալ Ուելսի հավաքականում՝ Եվրո-ից դուրս մնալուց հետո

Ուելսի հավաքականի ավագ և հարձակվող Գարեթ Բեյլը Եվրոպայի առաջնությունից դուրս մնալուց հետո խոսել է հավաքականում իր ապագայի մասին։

Հիշեցնենք՝ Դանիայից կրած 0-4 հաշվով պարտությունից հետո ուելսցին բարկացած հեռացել էր, երբ լրագրողներից մեկն այդ մասին հարց էր ուղղել։ Ավելի ուշ Բեյլն, ամեն դեպքում, խոսել է հավաքականում իր հեռանկարների մասին․

«Ես Ուելսի հավաքականի կազմում կխաղամ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ ավարտել ֆուտբոլիստի կարիերաս։ Մենք նոր ենք սկսել աշխարհի առաջնության ընտրական փուլը ու պետք է օգտագործենք մեր փորձը նոր մրցաշարում։ Զգում եմ, որ շատ լավ խաղաոճ ունենք, երբ մենք լավ ենք խաղում, և մենք պետք է պահպանենք այդ վստահությունը բարձր մակարդակում, շարունակենք ֆուտբոլ խաղալ ու ես կարծում եմ, որ մենք կարող ենք հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլը»,- Բեյլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում::