Պիկե. Մենք լավ կխաղանք և դուրս կգանք եզրափակիչ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի սպասելիքներով։

«Մենք այս հանդիպմանը մոտենում ենք մեզ համար լավ պահի։ Մենք աճում ենք հանդիպումից հանդիպում, ու կարծում եմ՝ լավ կխաղանք և դուրս կգանք եզրափակիչ։

Այն իրավիճակում, որում գտնվում ենք, յուրաքանչյուր հաղթանակ մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Իհարկե, տիտղոսը նվաճելը մեզ վստահություն կհաղորդի։ Սա շատ լավ ազդեցություն կունենա մեզ վրա առաջիկա ամիսներին և կօգնի աճել որպես թիմ», իսպանացու խոսքերն է փոխանցում Diario Sport-ը:

«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա հունվարի 12-ին, Երևանի ժամանակով ` 23:00-ին: