Ալան Շիրեր. Յունայթեդը վատն էր երկրորդ խաղակեսի մեծ մասում

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ալան Շիրերը կիսվել է Անգլիայի գավաթի 3-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»- «Աստոն Վիլա» խաղից ստացած տպավորություններով։

«Ասթոն Վիլան հնարավորություններ ստեղծեց: Թիմը ափսոսանքով և ցավով կհիշի այս խաղը։ Նրանք պետք է գոլ խփեին:

«Մանչեսթեր Յունայթեդը» լավ չխաղաց: Նրանք ավելի վատն էին երկրորդ խաղակեսի մեծ մասում»,- ասել է Շիրերը BBC-ին:

Մանկունյանցիները նվազագույն հաշվով կարողացել են հաղթանակ տոնել և անցնել գավաթի հաջորդ փուլ: