Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով երեկ դատարանում հաղթել է Ավստրալիա մուտքի արտոնագրի չեղարկման դեմ բողոքը, մարզում է անցկացրել Australian Open-ի կենտրոնական կորտում՝ «Ռոդ Լեյվեր Արենայում»։
Լրագրող Բեն Ռոտենբերգը հայտնում է, որ մարզադաշտում սերբի մարզման ժամանակ անջատվել են տեսախցիկները, որոնցից սովորաբար ուղիղ հեռարձակում է լինում։ Բացի այդ, այնտեղ ոչ ոքի թույլ չեն տվել մտնել։
Միևնույն ժամանակ, ավստրալական 9News ալիքը կարողացել է կադրեր է ստացել մարզումից։
JUST IN: Novak Djokovic hitting on Rod Laver Arena #AusOpen @wwos @9NewsAUS pic.twitter.com/dglLUnjfmE
— Clint Stanaway (@cstanaway) January 11, 2022