Եվրո-2020․ Պորտուգալիան կխաղա Բելգիայի, Նիդերլանդները՝ Չեխիայի հետ

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում այսօր՝ հունիսի 27-ին, երկու հանդիպում կկայանա։ Նիդերլանդների ընտրանին Բուդապեշտում կմրցի Չեխիայի հետ, իսկ Պորտուգալիան Սևիլիայում կհանդիպի Բելգիային։

Նիդերլանդներ-Չեխիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին, իսկ Բելգիա-Պորտուգալիա խաղը՝ ժամը 23։00-ին։

Երկու խաղն էլ կցուցադրվի Արմենիա թիվիի և Արմենիա Պրեմիումի ուղիղ եթերում։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում::