Մինչև 19 տարեկան ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Transfermarkt-ը ներկայացրել է մինչև 19 տարեկան ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը:

Աղյուսակը գլխավորում է «Բարսելոնայի» 19-ամյա կիսապաշտպան Պեդրին: Երիտասարդ աստղի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 մլն եվրո: Պեդրին 2021 թվականի «Golden Boy» մրցանակի դափնեկիրն է:

2-րդ հորիզոնականում Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմն է: Վերջինիս շուկայական արժեքը կազմում է 75 մլն եվրո: 18-ամյա անգլիացին արդեն հիմա դասվում է «Բորուսիայի» առաջատարների թվին:

Լավագույն եռյակը եզրափակում է Բունդեսլիգան ներկայացնող ևս մեկ ֆուտբոլիստ: Լևերկուզենի «Բայերի» 18-ամյա տաղանդ Ֆլորիան Վիրցը 70 մլն եվրո արժեք ունի այս պահին: Կայ Հավերցից հետո նա արժանի փոխարինող է «դեղագործների» համար:

Մյուս ֆուտբոլիստները.

4. Անսու Ֆատի` 19 տարեկան- 60 մլն եվրո «Բարսելոնա»

5. Ջամալ Մուսիալա` 18 տարեկան- 55 մլն եվրո «Բավարիա»

6. Էդուարդո Կամավինգա` 19 տարեկան- 55 մլն եվրո «Ռեալ Մադրիդ»

7. Ջիովանի Ռեյնա` 19 տարեկան- 42 մլն եվրո «Բորուսիա Դորտմունդ»

8. Գավի` 17 տարեկան- 40 մլն եվրո «Բարսելոնա»

9. Նունո Մենդեշ` 19 տարեկան- 40 մլն եվրո ՊՍԺ

10. Կարիմ Ադեյեմի` 19 տարեկան- 35 մլն եվրո «Զալցբուրգ»