Ջոկովիչին փորձել են կրկին ձերբակալել Մելբուրնում

Նովակ Ջոկովիչի հայրը հայտնել է, որ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը կրկին Մելբուրնում բերման է ենթարկել թենիսիստին։ Դա տեղի է ունեցել Ջոկովիչի փաստաբանների գրասենյակում։

Միևնույն ժամանակ, Նովակի եղբայրը՝ Ջորջեն, սերբական հեռուստատեսության եթերում ասել է, որ թենիսիստին դեռևս ոստիկանությունը չի ձերբակալել, սակայն գնացել է դրա համար: Այժմ նա փաստաբանների հետ այն սենյակում է, որտեղ նրանք նիստին էին։ Քննարկում են հետագա քայլերը»:

Ավելի վաղ Ավստրալիայում սերբական առևտրային առաքելությունից Սվետլանա Կովաչևիչը հայտնել էր սերբին կրկին կալանավորելու փորձի մասին։

Այսօր Ջոկովիչը հաղթել է վերաքննիչ դատարանում՝ Ավստրալիա մուտքի արտոնագրի չեղարկման վերաբերյալ։ Սակայն այնտեղի ՆԳՆ ներկայացուցիչն ասել է, որ նրան դեռ կարող են արտաքսել ներգաղթի նախարարության միջոցով։