Մոուրինյոն իր կարիերայում 2-րդ անգամ գրանցեց նման արդյունք

«Ռոման» Ա Սերիայի 21-րդ տուրի խաղում պարտվեց «Յուվենտուսին» 3:4 հաշվով, չնայած այն բանին, որ 70-րդ րոպեին նրանք առջևում էին 3:1 հաշվով։

Ժոզե Մոուրինյոյի կարիերայում երկրորդ անգամ նրա թիմը պարտվեց խաղում, որի ընթացքում երկու գնդակի առավելություն ուներ։ Սա պորտուգալացու պրոֆեիոնալ մակարդում 1024-րդ հանդիպումն էր:

Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2015 թվականի հունվարին, երբ Լոնդոնի «Չելսին» Անգլիայի գավաթի 4-րդ տուրում 2:4 հաշվով պարտվեց «Բրեդֆորդին»՝ 41 րոպեի ընթացքում առաջևում լինելով, 2:0 հաշվով։