Քին. Արսենալը նման էր Ռեալին, բայց խաղում էր ինչպես փաբի թիմը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը քննադատել է «Արսենալի»` Անգլիայի գավաթի երրորդ փուլի, «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղը:

«Երկու թիմերն էլ որակ ցույց չտվեցին, երկու թիմերին էլ պետք է քննադատել: «Արսենալը» նման էր «Ռեալին», բայց նրանք խաղում էին փաբի թիմի պես»,- ասել է իռլանդացին ընդմիջմանը:

«Անցյալ շաբաթ «Արսենալն» իսկապես հիանալի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Բայց նրանք պարտվեցին։ Թիմը դեռևս ամուր կորիզ չի դարձել

Նրանք ընդհանրապես իրենց ցույց չտվեցին։ Այժմ ակումբում դրական տեղաշարժեր կան, բայց այսօրվա խաղը լուրջ հետքայլ էր», խաղից հետո ավելացրել է Քինը։

«Զինագործները» հանդիպմանը ներկայացել էին բոլորովին սպիտակ համազգեստով, հրաժարվելով կարմիրից, մի ակցիայի շրջանակում, որը լուրջ ուշադրության է հրավիրում Լոնդոնում դեռահասների մահվան վրա` դանակահարությունների հետևանքով:

Այս խաղում «Արսենալը» պարտվեց մրցակցին և դուրս մնաց գավաթի հետագա պայքարից: