Շևչենկոն կարող է հեռացվել Ջենոայի գլխավոր մարզչի պաշտոնից

«Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է պաշտոնանկ արվել:

Telenord.it-ի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը դիտարկում է ուկրաինացուն իր պարտականություններից ազատելու հնարավորությունը։

«Գրիֆինների» գլխավոր մարզչի հավանական թեկնածուն Դավիդե Բալարդինին է, ում այս պաշտոնում փոխարինել է Շեւչենկոն։ Չի բացառվում նաև Ռոլանդո Մարանին, ով ջենովական ակումբում աշխատել է 2020 թվականին:

Telenord-ի լրագրող Ջեսի Ադամոլիի կարծիքով` Շևչենկոն անպայման կհեռանա Ջենովայից։

Շևչենկոյի նշանակումից հետո «Ջենոան» անցկացրել է 9 խաղ առաջնությունում՝ կրելով վեց պարտություն և երեք անգամ գրանցելով ոչ-ոքի:

Ջենովացիները ուկրաինացու գլխավորությամբ իրենց միակ հաղթանակը տարել են Իտալիայի գավաթի խաղարկությունում՝ հաղթելով «Սալերնիտանային»: