Պոչետինո. ՊՍԺ-ում պետք է պայքարել մեկնարկային տեղի համար

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Լիոնի» հետ խաղից հետո մեկնաբանել է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի բացակայությունը։

«Ռամոսը առողջ է, բայց բոլորը պայքարում են թիմում տեղի համար, և ես որոշեցի խաղալ կենտրոնական պաշտպանների՝ Կիմպեմբե-Մարկինյոս զույգով:

Պետք է անընդահատ աշխատել և լինել մրցակցության մեջ: Մեզ մոտ արդար մրցակցություն է»,Պոչետինոյի խոսքերն է մեջբերում  Get French Football News-ը ։

35-ամյա իսպանացին այդ խաղում գտնվում էր պահեստայինների նստարանին։

Ընդհանուր առմամբ, նա այս մրցաշրջանում երկու հանդիպում է անցկացրել Լիգա 1-ում՝ մեկ անգամ մեկնարկային կազմում, մեկ անգամ՝ դուրս գալով փոխարինման։