Պաշտոնական․ Պյոնտեկը տեղափոխվեց Ֆիորենտինա

«Ֆիորենտինան» պաշտոնական կայքում հայտարարել է «Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկի տեղափոխության մասին։

Ակումբները վարձակալության պայմանագիր են կնքել, «մանուշակները» ամբողջական տրանսֆերի գնման իրավունք են ստացել։

Լեհ հարձակվողը Իտալիայում հանդես է եկել «Ջենոայում» և «Միլանում»: Ընդհանուր առմամբ նա այս ակումբների կազմում անցկացրել է 62 հանդիպում, որոնցում դարձել է 35 գոլի հեղինակ։

Այս մրցաշրջանում Պյոնտեկը Բունդեսլիգայի 9 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։