Չավին զարմացել է, երբ իմացել է՝ որքան աշխատավարձ է պահանջում Դեմբելեն նոր պայմանագրով

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն զարմացրել է իր թիմի գլխավոր մարզիչ Չավիին, գրում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ ինսայդերի՝ «Բարսելոնայի» մարզիչը զարմացել է, երբ իմացել է ֆրանսիացու՝ նոր պայմանագրով ֆինանսական պահանջների մասին։

24-ամյա եզրային հարձակվողը ակնկալում է տարեկան 43 մլն եվրո վաստակել՝ գումարած 7 մլն բոնուսներ։

Դեմբելեի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին, և դժվար թե կողմերը կարողանան պայմանավորվել դրա երկարաձգման շուրջ։