Կլոպը Լիվերպուլի ֆուտբոլիստին խնդրել է մնալ իր թիմում

«Լիվերպուլը» բանակցություններ չի վարում «Պորտուի» հետ կիսապաշտպան Լուիս Դիասի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը 24-ամյա կոլումբիացու համար առաջարկել է 70 միլիոն եվրո, մինչդեռ «Պորտուն» պահանջում է 80 միլիոն։

Բացի այդ, Ռոմանոն գրում է, որ իտալական և գերմանական ակումբները կապ են հաստատել «Լիվերպուլի» հետ՝ հարձակվող Դիվոկ Օրիգիի տրանսֆերի հետ կապված։ Մերսիսայդյան ակումբը մտադիր չէ վաճառել հարձակվողին։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բելգիացուն խնդրել է ակումբում մնալ մինչև հունիս։