Ջերարդ. Վիքիպեդիայից կարելի է իմանալ, որ նա սերիական հաղթող է

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է Ֆիլիպե Կոուտինյոյի՝ «Բարսելոնայից» վարձավճարով տեղափոխության մասին, փոխանցում է անգլիական ակումբի էջը:

«63 հանդիպում Բրազիլիայի հավաքականի կազմում, նա սերիական հաղթող է: Կոուտինյոն խաղում էր «Բարսելոնայում» և անհավանական էր «Լիվերպուլում»:

Ես կարող եմ հասկանալ, թե ինչու են շատ երկրպագուներ ամբողջ երկրում խոսում նրա մասին: Չեմ կարծում, որ հատուկ գծեր չունեցող ֆուտբոլիստը կարող է ստանալ «կախարդ» մականունը։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Կոուտինյոյին:

Նա երկու անգամ հաղթել է Լա Լիգան «Բարսելոնայի» հետ, երկու անգամ հաղթել է Իսպանիայի գավաթը։ Նրա Վիքիպեդիայի էջը ցույց է տալիս, որ սա սերիական հաղթող է։ Նա միշտ հաղթել է այնտեղ, որտեղ խաղացել է։

Այս խաղացողի մասին միայն լավ բաներ կարող եմ ասել: Նա իմ ընկերն է»,- ասել է Ջերարդը, ով Կոուտինյոյի հետ խաղացել է «Լիվերպուլում»: