Զիդանը հունիսին կարող է ստանձնել ՊՍԺ-ի մարզչի ղեկը

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն 2022 թվականի ամռանը։

Այս մասին հայտնել է RMC Sport-ի լրագրող Դանիել Ռիոլոն, ով առաջիններից մեկն է, ով կիսվել է Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ առաջիկա տեղափոխության մասին տեղեկություններով։

“Ի՞նչ եք դուք ուզում: Որ ես հայտարարեմ, որ Զիդանը դարձել է ՊՍԺ-ի մարզիչը՞։ Դե հարգելիներս… Ամենաշուտը հունիսին: 2022 թվականի հունիս: Եվ ես չեմ բացառում, որ Զիդանը ՊՍԺ-ում կաշխատի Մբապեի հետ»,- ասել է Ռիոլոն։

Դեռ վերջնականապես որոշված ​​չէ, որ Զիդանը գլխավորելու է ՊՍԺ-ն, սակայն այս տարբերակը հաճախ է քննարկվում ակումբում։ Մաուրիսիո Պոչետինոյի դիրքը ՊՍԺ-ում շարունակում երերալ: