Արգենտինայի հավաքականի մարզիչը առաջարկել է Մեսսիին բաց թողնել գալիք 2 հանդիպումները

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին առաջարկել է ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին բաց թողնել ԱԱ-2022-ի ընտրական հաջորդ երկու հանդիպումները՝ Չիլիի (հունվարի 27) և Կոլումբիայի (փետրվարի 1) դեմ, հաղորդում է TyC Sports-ը։

Ըստ տեղեկությունների՝ Սկալոնին Մեսսիին առաջարկել է իրեն Արգենտինայի հավաքական չկանչել՝ նախօրեին վարակված կորոնավիրուսի պատճառով։ՊՍԺ-ի հարձակվողը որոշ ժամանակ է պահանջել մտածելու համար ու դեռ պատասխան չի տվել։

Արգենտինայի հավաքականն արդեն երաշխավորել է Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության իր ուղեգիր։ Թիմը ցանկալի արդյունքին հասել էր դեռ նոյեմբերին։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հունվարի 2-ին հայտարարեց Մեսսիի կորոնավիրուսով վարակվելու մասին։ Հունվարի 5-ին ակումբը հայտարարեց Լիոնելի ապաքինման մասին։