Յունայթեդը հրաժարվել է Կոնտեից նրա պահանջկոտության պատճառով

Հայտնի են դարձել պատճառները, թե ինչու «Մանչեսթեր Յունայթեդը» Օլե Գունար Սուլշերի փոխարեն գլխավոր մարզիչ չնշանակեց Անտոնիո Կոնտեին։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, մանկունիանցիների ղեկավարությունը զգացել է, որ իտալացին չափազանց պահանջկոտ կլինի խաղացողների նկատմամբ, ինչը համապատասխան չէր լինի թիմի երիտասարդ խաղացողներին։

Նաև մտավախություն կար, որ Կոնտեի կոշտ միկրոկառավարումը հարմար չի լինի ​​խաղացողների մեծ մասին, որոնք այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում են:

Արդյունքում Կոնտեն ստանձնեց «Տոտենհեմի» ղեկը, իսկ մանկունյանցիները Սուլշերի հեռացումից հետո Ռալֆ Ռանգնիկին նշանակեցին գլխավոր մարզիչ մինչև մրցաշրջանի ավարտը։

Ներկա պահին «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում՝ 18 խաղում 33 միավորով 6-րդն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 19 խաղում 31 միավորով 7-րդն է։