Իտալիան 12 խաղ անընդմեջ հաղթել է ընդհանուր 34-1 հաշվով. սա ռեկորդ է հավաքականի համար

Իտալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթանակ տարավ Ավստրիայի նկատմամբ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում խաղում:

Ռոբերտո Մանչինիի թիմը իր համար ռեկորդային՝ 12-րդ անընդմեջ հաղթանակն է տարել: Սերիան ձգվում է 2020 թվականի նոյեմբերի 11-ից:

Ավելի վաղ Իտալիան հաղթել էր Էստոնիային (4-0), Լեհաստանին (2-0), Բոնսիա և Հերցեգովինային (2-0), Հյուսիսային Իռլանդիային (2-0), Բուլղարիային (2-0), Լիտվային (2-0), Սան-Մարինոյին (7-0), Չեխիային (4-0), Թուրքիային (3-0), Շվեյցարիային (3-0) և Ուելսին (1-0):

Հաջորդ խաղում Իտալիան կմրցի կա՛մ Բելգիայի կա՛մ Պորտուգալիայի հետ:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: