Պոպովիչը դարձավ NBA-ի պատմության առաջին մարզիչը, որը 2000 խաղ է անցկացրել մեկ թիմի մարզչկան ղեկին

«Բոստոնի» դեմ կանոնավոր առաջնության խաղը «Սան Անտոնիոյի» գլխավոր մարզիչ Գրեգ Պոպովիչի համար 2000-րդն էր, որը նա անցկացրել է «Սփյորսի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Նա դարձավ պատմության մեջ առաջին մարզիչը, որը նման արդյունքի է հասել։ 26 մրցաշրջաններում Պոպովիչը «Սան Անտոնիոյի» հետ տարել է 1325 հաղթանակ և կրել 675 պարտություն։

Պոպովիչի գլխավորությամբ «Սփյորսը» հինգ անգամ դարձել է NBA-ի չեմպիոն և 22 անգամ անընդմեջ դուրս եկել փլեյ-օֆֆ (1998-2019):

Լիգայում գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած հանդիպումների ընդհանուր քանակով Պոպովիչը պատմության մեջ վեցերորդն է։ Առաջին տեղում Լենի Ուիլկենսն է, որը ունի 2487 խաղ։

Ընթացիկ մրցաշրջանում «Սան Անտոնիոն» ունի 15 հաղթանակ և 22 պարտություն: Այս ցուցանիշով Պոպովիչի տղաները 10-ներորդ են Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում: