Բարսելոնայի ֆուտբոլիստը կդիտարկվի, որպես Կոմանին փոխարինող

«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի ծառայություններով։

24-ամյա ֆրանսիացին դեռ չի պայմանավորվել կատալոնացիների հետ նոր պայմանագրի շուրջ և ամռանը կարող է անվճար հեռանալ, քանի որ կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

Դեմբելեն կլինի «Բավարիայի» գլխավոր առաջնահերթությունը, եթե մյունխենցիների վինգեր Կինգսլի Կոմանը հեռանա մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է L’Équipe-ը:

Երկու ֆուտբոլիստներն էլ ցանկություն ունեն հեռանալու իրենց ներկայիս թիմերից, սակայն տարբեր պատճառներով: Եթե Դեմբելեի պարագայում խնդիրը գումարն է և պայմանագիրը, ապա Կոմանի դեպքում ոչ բավարար խաղաժամանակն է և ուժեղ մրցակցությունը:

Դեմբելեյով լրջորեն հետաքրքրված է նաև «Նյուքասլը», որը նաև կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ: