Նադալ. Աշխարհը շատ է տուժել. Պատվաստվի՛ր

«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնաբանել է ATP վարկանիշի առաջատար սերբ Նովակ Ջոկովիչի և Ավստրալիայի բաց առաջնության շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը։

«Աշխարհն արդեն բավականաչափ տուժել է։ Պատվաստվի ՛ ր: Եթե ​​նա ցանկանար, ապա առանց խնդիրների կխաղար Ավստրալիայում։ Բայց նա կայացրեց իր որոշումը: Բոլորն էլ դրա իրավունքն ունեն, բայց հետո հետևանքներ կլինեն, չէ՞», Նադալի խոսքերը մեջբերում է լրագրող Բեն Ռոտենբերգը Twitter-ում։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը Մելբուրնի օդանավակայանում բերման է ենթարկել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոնին՝ վիզայի հետ կապված սխալի պատճառով։

Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի հաղթող է: