Չավի. Ես լարված էի պահեստայինների նստարանին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում «Լինարեսին» հաղթելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Սա կարևոր հաղթանակ էր, որը մեզ դուրս բերեց հաջորդ փուլ։ Խնդիրներ ունեցանք ինչպես դաշտի կենտրոնում, այնպես էլ վերջին փոխանցման հետ կապված, նման դեպքերում պետք է դրսևորվենք մեր տաղանդները։

Մենք գոլ բաց թողեցինք կենտրոնացված չլինելու պատճառով։ Պետք է կանգնեցնեինք մրցակցին տուգանային հրապարակի կենտրոնում, բայց բավականաչափ ուշադիր չէինք։

Ես լարված էի պահեստայինների նստարանին, քանի որ մեկ սխալը կարող է հանգեցնել պայքարը լքելուն։ Չէինք կարող պարտվել: Մենք լավ էինք խաղում, բայց չէինք կարող մեզ թույլ տալ հանգստանալ, ուստի ես լարված էի:

Հիմա ես կարող եմ երեք ժամ քննարկել մարտավարությունը, բայց այս հաղթանակը ձեռք բերվեց հավատի շնորհիվ։

Մեզ համար դժվար էր, քանի որ բոլորը սպասում էին, որ մենք կհաղթենք, բայց հիմա ֆուտբոլն այլ է։ Դժվար է գրոհել կազմակերպված մրցակցի հետ խաղում: Գավաթի խաղերում բարդ է Պրիմերայի բոլոր ակումբների համար: Մրցակիցները ուժեղ են ֆիզիկապես և տակտիկապես», իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը:

Իսպանիայի գավաթի շրջանակում կատալոնական ակումբը 2:1 հաշվով հաղթել է «Լինարեսին» և դուրս եկել հաջորդ փուլ: