2021 թվականին առավել շատ հաղթանակներ տարած թիմերը

Transfermarkt-ը ներկայացրել այն թիմերի տասնյակը, որոնք ամենից շատ հաղթանակներն են տարել 2021 թվականին:

Առաջին հորիզոնականում «Մանչեսթեր Սիթին» է: «Քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերում միասին անցկացրել են 67 խաղ և տարել 53 հաղթանակ:

Երկրորդ հորիզոնականում Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» է: Մյունխենյան ակումբը անցկացրած 54 խաղերից հաղթել է 42-ում:

Լավագույն եռյակը եզրափակում ՊՍԺ-ն: Փարիզյան ակումբն ունի անցկացրած 61 հանդիպում և գրանցած 41 հաղթանակ:

Մյուս ակումբները և նրանց ցուցանիշները.

4. «Չելսի» 65 խաղ՝ 39 հաղթանակ

5. «Ռեալ Մադրիդ» 55 խաղ՝ 37 հաղթանակ

6. «Յուվենտուս» 58 խաղ՝ 37 հաղթանակ

7. «Ինտեր» 53 խաղ՝ 36 հաղթանակ

8. «Մոնակո» 57 խաղ՝ 35 հաղթանակ

9. «Լիվերպուլ» 56 խաղ՝ 34 հաղթանակ

10. «Նապոլի» 57 խաղ՝ 34 հաղթանակ